Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
27.05.2024 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 54-ամյա Ալի Ի.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 28-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: