ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
10.12.2018 16:47
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 7-ին, ժամը 19.30-ին, Ազատամուտ գյուղում հայտնաբերել և ոստիկանության բաժին են ներկայացել 1970 թ. ծնված Արտեմ Ս.-ին, որը 2014 թ. մայիսի 8-ից, հետախուզվում էր ՌԴ Մոսկվաի մարզի Ուֆսին շրջանի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ մահվան ելքով) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: