Ոստիկանները հայտնաբերել են խարդախության համար հետախուզվողների

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Ֆուչիկի փողոցից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Հայկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 4-ին, ժամը 14.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 30-ամյա Արման Հ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: