Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հոկտեմբերի 8-ին` ժամը 7.25-ին, մայրաքաղաքի Նանսենի փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդ:
Հոկտեմբերի 6-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին կողմից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
***
Նույն օրը` ժամը 16-ին, ՔՈ Երևան քաղաքի վարչության նույն բաժնի ծառայողներն իրացրին նմանատիպ ևս մեկ օպերատիվ տվյալ: Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն ներկայացվեց մայրաքաղաքի Խեչոյան փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդ:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից սեպտեմբերի 30-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: