Հետախուզվողը Վարշավայից վերադարձել և ներկայացել է ոստիկանություն
22.02.2020 12:22
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Փետրվարի 21-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանություն է ներկայացել 28-ամյա Ռոմիկ Ս․-ն։ Նա 2013թ. հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: