Հետախուզվողը ներկայացավ Վայքի բաժին
11.03.2020 11:13
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՀՀ ՊՆ ՌՈ և ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 10.20-ին, Վայքի բաժին է ներկայացել 35-ամյա Վարդան Ա.-ն, որը մարտի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: