ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են պարտադիր վճարումները վճարելուց խուսափողների

Ոստիկանները հայտնաբերել են պարտադիր վճարումները վճարելուց խուսափողների

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 12-ին, ժամը 04.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին են ներկայացրել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ վերադարձած 42-ամյա Արտակ Խ.-ին, որը 2013 թ. մայիսի 14-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 12-ին, ժամը 21.20-ին, Վանաձորի Ֆիդայիների փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Ադամ Մ.-ն, որը Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: