1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Փետրվարի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 24-ամյա Արփինե Ա․-ին։ Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի(գողություն )2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

***
Փետրվարի 14-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 25-ամյա Էդգար Փ․-ին։ Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդ. (խուլիգանություն )1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

***
Փետրվարի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Խուդյակով փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Հայկ Ս․-ին։ Նա փետրվարի 13-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն )2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Փետրվարի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի և ՃՈ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումից բերման է ենթարկվել Էդգար Ե․-ն։ Նա դեկտեմբերի 30-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 264 հոդ. 3-րդ մասի հատկանիշներով /ճանապարհային կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման խախտում/:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: