ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց

Հունվարի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ թաքնվում է Արտաշատում։ Տեղեկություններն իրացվեցին Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի տներից մեկում հայտնաբերվեց ու քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Գորիս քաղաքի 19-ամյա բնակիչը: Նա անցած տարվա մարտից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: