Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է նախաքննական մարմնին
23.09.2021 10:26
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.10-ին, նախաքննական մարմնին է կամավոր ներկայացել Կարեն Պ․-ն, որը հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: