Պատժի կրումից խուսափողը բերման ենթարկվեց Տաշիրի բաժին
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 12.45-ին, Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա գյուղից ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Արման Մ.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքիի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: