Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
05.05.2020 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ավանի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել Արմեն Դ.-ն, որն ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: