Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 9-ին, ժամը 13.40-ին, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 33-ամյա Հայկ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 9-ին, ժամը 12.50-ին, Մաշտոցի բաժին է ներկայացել 39-ամյա Սոֆյա Հ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին, ժամը 19.00-ին, Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղից բերման է ենթարկվել 16-ամյա Միքայել Մ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: