ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց մայրաքաղաքում

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց մայրաքաղաքում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 10-ին, ժամը 20.10-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Եփրեմ Լ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: