Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
29.06.2020 10:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 28-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 42-ամյա Թելման Մ.-ն, որը ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Թելման Մ.-ն ներկայացվել է Արթիկի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: