ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 05.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Տիգրան Ա.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Տիգրան Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: