Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից
20.03.2020 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 19-ին, ժամը 21.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 40-ամյա Մերուժան Մ.-ին, որը 2017 թ. հունիսի 28-ից Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: