Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
02.01.2021 12:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 31-ին, ժամը 14.40-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վարդան Մ․-ն, որը հուլիսի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: