Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ-ում ստացված տեղեկություններն իրացնելիս փետրվարի 17-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 30-ամյա Սերոբ Դ.-ն, որը 2017 թ. հունվարի 30-ից Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: