Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
12.02.2020 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 10.50-ին, Բավրայի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 35-ամյա Արտաշես Զ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: