Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
03.09.2020 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նորաշեն թաղամասից բերման է ենթարկվել 26-ամյա Սուրեն Մ.-ն, որը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: