Մի քանի հոդվածի մեղադրանքներով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 12-ին, ժամը 14.40-ին, Մասիս քաղաքի 5-րդ փողոցից Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 56-ամյա Արշակ Զ.-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով) 2-րդ և 4-րդ մասերի, 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) 2-րդ մասի և 354-րդ հոդվածի (Ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելը) մեղադրանքներով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: