ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, տեղեկություններ ձեռք բերեցին, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը թաքնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Դեկտեմբերի 9-ին գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրեցին՝ համագործակցելով Լոռու մարզային վարչության,  Թումանյանի ու Տաշիրի բաժինների ծառայողների հետ։ Արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, ավազակության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: