Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմնին
 
                                            Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, նախապես իրավապահներին տեղեկացնելով ՌԴ-ից ՀՀ վերադառնալու մասին, սեպտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած 20-ամյա Աշոտ Մ.-ն, որը ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Աշոտ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					