ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 08.40-ին, Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 20-ամյա մի երիտասարդ, որը նոյեմբերի 19-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:


***
Ոստիկանության ՔՀԳՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.20-ին, Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա տղամարդու և 24-ամյա մի կնոջ, որոնք փետրվարի 19-ից գտնվում էին միջազգային հետախուզման մեջ դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: