ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Հաղթանակի թաղամասում հետախուզվողի են հայտնաբերել

Դեկտեմբերի 27-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, Հաղթանակ թաղամասում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել նույն թաղամասի 35-ամյա մի բնակչի:
Նա դեկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: