ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Նոյեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը Համբուրգ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 43-ամյա մի տղամարդու, որը 2016թ. ապրիլի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112, 325 և 329 հոդվածների 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: