Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
24.02.2020 10:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին, ժամը 23.00-ին, Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Սարգիս Կ.-ն, որը 2015 թ. հունվարի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: