ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 15.45-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, «Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1959թ. ծնված, Վրաստանի քաղաքացի Նիկոլայ Մ-ին, որը 2009թ. հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր Մոլդովիայի Հանրապետության Սարանսկ քաղաքի ՆԳՎ կողմից` յուրացման կամ վատնման մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: