ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հեռախոսի գողը հայտնաբերվեց

27.01.2017 10:31 Գողություն

Հունվարի 25-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարո Մ.-ին և հրավիրել 1995 թ. ծնված Շանկարի Շ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.10-ին, Կարո Մ.-ն Մաշտոցի պողոտայի 42 հասցեի մոտ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում Շանկարի Շ.-ի բաճկոնի գրպանից գողացել է «Այֆոն 6» բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: