ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Թեհրանում

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Թեհրանում

Դեկտեմբերի 14-16-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: Այցելությունը 2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարի միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրի շրջանակում էր:
Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հուշագրի ընթացքը համակարգելու և վերահսկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Իրանական պատվիրակությունը գլխավորող Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր վարչության պետ Ջավադ Զառին Քոլահը կարևորեց երկու երկրների երկարամյա բարեկամական հարաբերությունները, ինչպես և իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին անդրազգային հանցավորության դեմ տարվող համատեղ պայքարին, և, հատկապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Հայկական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց նշանակել պատասխանատուներ, ովքեր անմիջականորեն կապի մեջ կլինեն միմյանց հետ և հնարավորություն կունենան համագործակցության հետ կապված հարցերը քննարկել անհապաղ:
Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԻԻՀ ՆԳՆ անվտանգության և ոստիկանական ուժերի գծով տեղակալ, ԻԻՀ ՆԳՆ Անվտանգության խորհրդի քարտուղար Հոսեյն Զուլֆուղարիի հետ:
Արամ Զաքարյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է առավել ակտիվացնել համագործակցությունը հանցավորության դեմ տարվող պայքարում:
ՀՀ ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց նաև Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները:
Հոսեյն Զուլֆուղարին բարձր գնահատեց հայ-իրանական համագործակցությունը, ավանդական սերտ կապերն ու համոզմունք հայտնեց, որ կողմերը կշարունակեն կատարելագործել և զարգացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում:
Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ նաև ԻԻՀ ՆԳՆ թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ալի Մոայեդի հետ:
Կողմերը ներկայացրին արձանագրված վիճակագրական տվյալները, մատնանշեցին ոլորտում առկա խնդիրները և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարին նվիրված ցուցահանդես:
ՀՀ ոստիկանության պատվիրակության այցի արդյունքում ստորագրվեց աշխատանքային համատեղ խմբի առաջին հանդիպման Արձանագրությունը:
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2016 թվականին, Երևանում: