1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին: Ըստ հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Ազատության հրապարակին հարող տարածքում կայանված և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասվել է անհայտ անձանց կողմից՝ այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների դրսևորած անգործության պայմաններում:
ՀՀ ոստիկանությունը գտնում է, որ նշված հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերն ուղղակիորեն առնչվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ գործողություններին կամ անգործությանը, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ունեն որոշակի հանգամանքներին վերաբերող կոնկրետության այնպիսի աստիճան, որը թույլ է տալիս դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ:
Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրականացման կարևորությունը, ինչպես նաև նկատի ունենալով հայտարարությունների մեջ հնչեցված փաստերի կապակցությամբ անկախ և անկողմնակալ քննություն կատարելու հարցում ՀՀ ոստիկանության առաջնահերթ շահագրգռվածությունը, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես դիմելու է ՀՀ դատախազությանը՝ պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում քննություն նախաձեռնելու խնդրանքով: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կոչ է անում համապատասխան հայտարարությունները տարածող անձանց՝ համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ նույն կերպ է գործելու նաև համանման այլ դեպքերում: