1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (նաև՝ տեսանյութ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (նաև՝ տեսանյութ)

2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի ընթացքում Վարուժան Ավետիսյանը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի կողմից Կապան քաղաքում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանությունը, դրսևորելով «հանցավոր անգործություն», չի կանխել հավաքը խանգարելու փորձերը:
Տեղեկացնում ենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կարգով ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգի պահպանությունը Սյունիքի մարզում իրականացվող բոլոր հավաքների վայրերում: Մասնավորապես՝ դեկտեմբերի 16-ին Կապան քաղաքում հավաքի կազմակերպչի պահանջով ոստիկանության ծառայողները նախականխել են հավաքի համախոհ և հակընդդեմ կարծիք ունեցող մասնակիցների միջև հնարավոր բախումը` այդ կերպ երաշխավորելով հավաքի բոլոր մասնակիցների` արտահայտվելու ազատության իրավունքը: Ոստիկանության կողմից կանխվել է նաև հավաքի մասնակցի կողմից խրտվիլակ այրելու միջոցով կրքեր բորբոքելու փորձը: Կապան քաղաքում հավաքի բնականոն ընթացքին սպառնացող հակաիրավական արարքներ չեն կատարվել, ոստիկանության գործողությունները եղել են իրավիճակին համարժեք և համաչափ:
Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով վերահսկում է մարզերում իրականացվող հավաքների ընթացքը, ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն


ՏԵՍԱՆՅՈՒԹ