1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար: Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար: Ավելի ուշ պարզվել է, որ հավաքի կազմակերպիչները խախտելով նախապես տրված իրազեկմամբ նշված երթուղին, շարժվում են դեպի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ավելին, նույն օրը անցկացված հավաքի ընթացքում դրա կազմակերպիչները հնչեցրել են հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ աղերս չունեցող և իրավախախտման հատկանիշներ պարունակող տարաբնույթ գործողություններ կատարելուն ուղղված բազմաթիվ կոչեր, մասնավորապես, հորդորել են առաջիկա օրերին «արգելափակել փողոցներ», «շրջապատել շենքեր», «այցելել պետական կառույցներ» և այլն: ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով հանդուրժողականության և համաչափության սկզբունքներից բխող իր գործելակերպին, հավաքների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից, օրենքի ուղղակի խախտումները քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով քողարկելուց, անպատասխանատու հայտարարություններ տարածելուց: Նման վարքագիծը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վտանգ է ստեղծում, այդ թվում՝ սպառնում է հավաքի մասնակիցների և ոստիկանների անվտանգությունը:
ՀՀ ոստիկանությունն ապօրինի (իրազեկման պայմանների խախտմամբ) երթ կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է Երևանի քաղաքապետին: