Ոստիկանության պետը ներկայացրեց ՀԿԱ վարչության նորանշանակ պետին /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Հուլիսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Այվազյանին:
Ստորաբաժանման նորանշանակ ղեկավարը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնը:
Ոստիկանության պետը խոսեց հասարակական կարգի ապահովման վարչության աշխատանքի, արտաքին ծառայության որակի բարձրացման մասին: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հենց արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններից է կարծիք կազմվում ոստիկանության մասին, ուստի պետք է լինել կարգապահ ու կոկիկ:
Եվս մեկ անգամ կարևորվեց այս տարի հանրապետությունում անցկացվելիք արարողակարգային մեծ միջոցառումների՝ Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պատշաճ անցկացումը:
Խորհրդակցությանը քննարկվեցին հասարակական կարգի պահպանությանը վերաբերող այլ հարցեր, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: