«Փորձարկում» (TEST) տեսակի համարանիշներ
23.03.2017 15:09
Հայտարարություններ և ծանուցումներ

ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների վաճառք իրականացնող (արտադրող գործարանի ներկայացուցիչ հանդիսացող) կազմակերպություններին Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվում են «Փորձարկում» (TEST) տեսակի համարանիշեր: Դրանք օգտագործվում են վաճառվող տրանսպորտային միջոցը գնորդի կողմից փորձարկելու նպատակով վարելու ժամանակ:
Ճանապարհային ոստիկանություն