ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաստանի ՆԳ նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վրաստանի ՆԳ նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության կրթական հաստատությունների համագործակցությունն ամրապնդելու, ինչպես եւ համատեղ ծրագրերը պլանավորելու նպատակով՝ հունվարի 25-ին ոստիկանության կրթահամալիր էր այցելել Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Գիվի Միկանաձեի գլխավորությամբ:
Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կրթական ծրագրերին:
Հունվարի 26-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան կրթահամալիրի աշխատակազմի հետ:
Քննարկվեցին երկու երկրների իրավապահ կառույցների կրթական հաստատությունների համագործակցության, կրթական գործընթացում փորձի փոխանակման եւ մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության ամրապնդումը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գիվի Միկանաձեն պարգեւատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, իսկ պատվիրակության անդամները՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով: Պարգեւները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի պետը եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի պետը ստորագրեցին 2017 թվականի համատեղ միջոցառումների պլանը: