1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հերթական անգամ ընդունեց Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ Մարզենա Քսելի գլխավորությամբ:
Հունան Պողոսյանը նշեց, որ ուրախ է կրկին հանդիպել արդեն գործընկեր դարձած պատվիրակության անդամներին և ընդգծեց, որ հաճելիորեն զարմացած է աշխատանքային խմբի՝ ոստիկանությունում առկա թերությունների վերացմանն ու ձեռքբերումների կատարելագործմանը ուղղված ծավալուն աշխատանքներից:
Հյուրերը նշեցին, որ իրենց նախկին այցելությունների համեմատությամբ այս անգամ ակնառու առաջընթաց կա ուսումնասիրվող բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ այցելություններ են կատարվել ոստիկանության 14 ստորաբաժանումներ և ՁՊՎ-ներ, որտեղ հնարավորություն են ունեցել անխոչընդոտ ծանոթանալ և իրավական փաստաթղթերին, և ձերբակալվածներին: Բարելավվել է նաև վերաբերմունքը ձերբակալվածների նկատմամբ: Այցելությունների ժամանակ աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՁՊՎ-ներում պահվող քաղաքացիների սոցիալ-սանիտարական և բուժապահովումը: Այս կապակցությամբ հյուրերն ընդգծեցին, որ ոստիկանության գործառույթների իրականացումը նույնիսկ գերազանցում է իրենց ներկայացրած չափանիշներին:
Նշվեցին նաև դիտողություններ դեռևս առկա մի քանի արատավոր երևույթների վերաբերյալ: Թերությունների վերացման գործում ոստիկանության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին կատարված և կատարվող ծավալուն օրենսդրական և վերահսկողական աշխատանքները:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց նաև տարածաշրջանում առաջինը ձևավորված ոստիկանության Կարգապահական հանձնաժողովի գործառույթները, որի նպատակն է ապահովել ոստիկանության գործունեության օբյեկտիվությունը, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով նշված բացթողումները: Հունան Պողոսյանն ընդգծեց, որ ցանկացած հայտնաբերված նմանատիպ օրինախախտները կպատժվեն խստագույնս:
Աշխատանքային մթնոլորտում անցած հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և իրենց հարցադրումներին տրված սպառիչ պարզաբանումների համար: