ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլին:
Ողջունելով հյուրերին` Արամ Զաքարյանը բարձր գնահատեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ոստիկանության միջև առկա համագործակցության մակարդակը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն էլ ավելի զարգանալ ու ամրապնդվել:
Իր հերթին Ֆիլիպ Ֆլյուրիին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հաստատեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի՝ ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ոստիկանության միջև 2016 թվականի տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը և այն հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը, որոնցով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում: