ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության 97-րդ տարեդարձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության 97-րդ տարեդարձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Մայիսի 16-ին ոստիկանության 97-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանություն էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահին դիմավորեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը ցուցադրական ելույթ ունեցավ Հանրապետության Նախագահի և հյուրերի համար:
Այնուհետև Սերժ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում ծանոթացավ աշխատանքային պայմաններին և նորաստեղծ տաղավարի հնարավորություններին, իսկ ցուցասրահում Վլադիմիր Գասպարյանը Նախագահին ներկայացրեց ոստիկանական նոր համազգեստի նմուշները:
Ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Քայլերգի հնչյունների ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և ոստիկանության դրոշները:
Հանդիսությունը սկսվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների առաջին փուլի մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Ներկաները ծանոթացան ծրագրի իրականացման ընթացքին, արդյունքներին, բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքներին:
97-րդ տարեդարձի առթիվ ոստիկանության ծառայողներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնուհետև հրապարակվեցին հանրապետության Նախագահի հրամանագրերը՝ մի շարք ծառայողների բարձր կոչումներ և պետական պարգևներ շնորհելու մասին:
Ոստիկանության գեներալ-մայորի կոչման արժանացան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը և Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Եվս 8 ծառայողներ արժանացան պետական պարգևների:
Հանդիսավոր նիստի ավարտին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Մասնագիտական տոնի հանդիսությունները սկսվել էին մի արարողությամբ, որն արդեն ավանդական է դարձել ոստիկանության համար. Վլադիմիր Գասպարյանը, կոլեգիայի անդամները և բարձրաստիճան սպաները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշակոթողին:
Նույն օրը ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոստիկանության 97-րդ տարեդարձի առթիվ արժանացան պարգևների: