1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ-ում Ավստրալիայի Դաշնային ոստիկանության կապի ավագ սպան ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ-ում Ավստրալիայի Դաշնային ոստիկանության կապի ավագ սպան ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 9-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Դաշնային ոստիկանության կապի ավագ սպա Մարկո Դոկմանովիչին /նստավայրը՝ Բեյրութ/:
Ողջունելով հյուրին՝ Արամ Զաքարյանը կարևորեց անդրազգային հանցավորության դեմ տարվող պայքարում երկու երկրների ոստիկանական կառույցների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը, ինչի նպատակով առաջարկվեց իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ավստրալիայի Դաշնային ոստիկանության հետագա փոխհամագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրազգային կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ: Նաև տեղեկատվություն փոխանակվեց երկու երկրներում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեպքերի և դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այսուհետ էլ ավելի սերտորեն համագործակցել տեղեկատվության փոխանակման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Մարկո Դոկմանովիչը պատրաստակամություն հայտնեց շարունակել համատեղ աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ավստրալիայի Դաշնային ոստիկանության հետ փոխհամագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման նպատակով:
Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում:
Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանի հետ: