46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով:
Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: