ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հորեղբոր տնից փող էր գողացել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

08.07.2019 16:34 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 7-ին, ժամը 21.40-ին, գողություն կատարելու կասկածանքով Երևան քաղաքից բերման են ենթարկել երևանցի 23-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա հյուրընկալվելով հորեղբոր տանը՝ ննջասենյակում դրված դրամապանակից գողացել է 31.000 ռուբլի:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: