ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է

Հարգելի՛ վարորդներ, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։