Վանաձորի բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի հրազենը ներկայացրել է բաժին

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Բելկա» տեսակի հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: