ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով

Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։