ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան, նռնակ և 157 փամփուշտ՝ եկեղեցու հարևանությամբ

Մայիսի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու աստիճանների վրա զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը եկեղեցու դիմաց, գետնանցում տանող աստիճանների ձախ հատվածում, հայտնաբերել է պարկի, որի մեջ՝ կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ և տարբեր տ/չ 157 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: