ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Hraparak.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Hraparak.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Hraparak.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Բանավեճ Արծվիկ Մինասյանի և ոստիկանության կապիտանի միջև» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանական համազգեստով ծառայողի և Արծվիկ Մինասյանի միջև տեղի է ունենում քաղաքացիների կողմից ճանապարհի երթևեկելի մասի փակելը դադարեցնելուն ուղղված պահանջը չկատարելու վերաբերյալ բանավեճ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների դրույթներից ու եղել են իրավաչափ: Ոստիկանության կապիտանի կողմից կարգապահական խախտումներ թույլ չեն տրվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: