ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Hraparak.am» կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Hraparak.am» կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Hraparak.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակված «Ամիրյանում բախում տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանության միջև» վերտառությամբ տեսանութի համաձայն՝ ոստիկանության ծառայողները բերման ենթարկվող քաղաքացուն նստեցնում են ոստիկանական ավտոմեքենան:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ որ տեսանյութում պատկերված թմբուկով քաղաքացու նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն չեն գործադրել: Ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից և եղել են իրավաչափ:
Վերոգրյալի կապակցությամբ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: