Արտաշատի ոստիկանները 40-ամյա նորաշենցու տանը ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նորաշեն գյուղի 40-ամյա բնակիչը տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 15-ին զննություն է կատարվել 40-ամյա տղամարդու տանը, որի ընթացքում հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: